00:00:00

Կուրսկի ԱԷԿ-2-ի վրա անօդաչուի հարձակումից հետո կայանի աշխատանքը չի խաթարվել

19:44, 06 հուլիս 2026 Աշխարհ

Ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածից հետո Կուրսկի ատոմակայանը շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, իսկ շրջակա միջավայրի համար վտանգ չի արձանագրվել։ Այդ մասին հայտնել է Կուրսկի մարզի նահանգապետ Ալեքսանդր Խինշտեյնը։

Ավելի վաղ «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը լրագրողներին հայտնել էր, որ գիշերը ուկրաինական բանակի անօդաչու թռչող սարքը հարվածել է կառուցվող Կուրսկի ԱԷԿ-2-ի երկրորդ էներգաբլոկի սառեցման աշտարակին։

«Անցած գիշեր հակառակորդը փորձել է հարձակվել Կուրսկի ԱԷԿ-2-ի էներգաբլոկի վրա։ Կապի մեջ եմ ատոմակայանի ղեկավարության հետ։ Կայանն աշխատում է բնականոն ռեժիմով, մարդկանց և շրջակա միջավայրի համար որևէ բացասական հետևանք չկա», — գրել է Խինշտեյնը իր էջում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր