Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանին աջակցության համար ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հանդիպման ժամանակ։
Կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմավարական համագործակցությունը։
Նշենք, որ Դմիտրի Մեդվեդևն այսօր Իրանում մասնակցել է Խամենեիի հուղարկավորության արարողությանը։
Նա խորը ցավակցություն է հայտնել Իրանի առաջնորդի նահատակության կապակցությամբ։