00:00:00

Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը

11:09, 03 հուլիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հուլիսի 3-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի «Դվին» ռեստորանային համալիրի հարևանությամբ բախվել են «Honda» մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենան։ Shamshyan.com-ի փոխանցմամբ, բախման հետևանքով մոտոցիկլը կողաշրջվել է։

Օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է մոտոցիկլավարի մահը։
Դեպքի մասին ՊԾ Արմավիրի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը։Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի և մոտոցիկլի սեփականատերերի, ավտոմեքենայի վարորդի և մոտոցիկլավարի ինքնությունը։Քննիչի հանձնարարականով մոտոցիկլն ու ավտոմեքենան տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր