Այսօր վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. Սևան քաղաքում «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա կին հետիոտնի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, տուժածին տեղափոխել են հիվանդանոց։
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։