Երեկ՝ հուլիսի 1-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Տաշիր քաղաքի Երևանյան փողոցում բախվել են Էդիկի Դ․-ի վարած «Գազ 53» մակնիշի բեռնատարը և Հայկ Ա․-ի վարած «MAN» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել են դաշտում՝ «Գազ 53»-ը կողաշրջված։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Էդիկ Դ․-ն և ուղևոր Կարեն Գ․-ն բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են «Տաշիր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։