00:00:00

Խոշոր ու ողբերգական ավտովթար` Երևանում. բախվել են «Nissan Tiida»-ն և «Chevrolet»-ը. կա 1 զոհ

11:21, 30 հունիս 2026 Պատահարներ

Այսօր` հունիսի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։40-ի սահմաններում Շիրակ և Արարատյան փողոցների խաչմերուկում, ժողովրդին հայտնի «Զբոռնի պունկտի» խաչմերուկում, բախվել են Երևանի բնակիչ 25-ամյա Արմենի Խ.-ի վարած «Nissan Tiida» մակնիշի և Լոռու մարզի բնակիչ 24-ամյա Հրաչ Թ.-ի վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը կողաշրջվել է, իսկ բախման հետևանքով վնասվել են նաև կայանված 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաներ։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Արմեն Խ.-ն տեղում մահացել է, իսկ Հրաչ Թ.-ին օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում առաջին բուժօգնություն են ցուցաբերել։

Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից` մեկ մարտական հաշվարկ։Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Խաչատրյանի  գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Հայկ Խաչատրյանը և Արթուր Համբարձումյանը։

Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Համբարձում Պետրոսյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արթուր Ադամյանի և օրվա հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են կայանված ավտոմեքենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր