00:00:00

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել Թաիրով բնակավայրի հրդեհի տարածումը դեպի մյուս հատվածներ

11:16, 28 հունիս 2026 Պատահարներ

Հունիսի 28-ին՝ ժամը 04։24 -ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրի Մայրաքաղաքային փողոցում։

 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մեկ ջրատար։

 

Պարզվել է, որ նոր կառուցվող շինության նկուղային հարկում այրվում են փայտե կաղապարներ (մոտ 4500 քմ)։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։55-ին, մարվել՝ 06։23-ին։ Այրվել են փայտե կաղապարներ՝ մոտ 1000 քմ։

 

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը դեպի մյուս հատվածներ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր