00:00:00

Ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ վարորդը տեղում մահացել է

18:51, 26 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 16։15 -ի սահմաններում Սիսիան-Շաղատ ավտոճանապարհի 17-րդ կմ հատվածում՝ Շաղատ բնակավայրի վարչական տարածքում, Սյունիքի մարզի բնակիչ, 47-ամյա Արմեն Դ․-ն, իր վարած «Opel» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մխրճվել կամրջի երկաթե արգելապատնեշների մեջ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է։ Վթարի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր