00:00:00

Հաղթանակ գյուղում 18-ամյա վարորդը վրшերթի է ենթարկել 14-ամյա երեխային

10:02, 26 հունիս 2026 Պատահարներ

Երեկ՝ հունիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ժամը 22։05-ի սահմաններում Նոյեմբերյան-Բագրատաշեն ավտոճանապարհին, Հաղթանակ գյուղի վարչական տարածքում Տավուշի մարզի բնակիչ 18-ամյա Աբել Ա․-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն 14-ամյա Հ․ Ն․-ին։

 

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն։

 

Դեպքի փաստով Նոյեմբերյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայր է ժամանել նաև Նոյեմբերյանի համայնքի Հաղթանակ բնակավայրի վարչական ղեկավար Վահրամ Շառոյանը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր