Փամբակի ուսումնական զորամասում ուսումնական վարժանքների ժամանակ զինծառայող է վնասվածք ստացել։ Այս մասին irakanum.am-ին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողը վիրահատության է ենթարկվել։
«Գտնվում է բժիշկների հսկողության ներքո, նրա կյանքին վտանգ չի սպառնում»,- փոխանցեցին ՊՆ-ից։
Նախարարությունից այլ տվյալներ չհաղորդեցին։
«Համապատասխան օրենքները (անձնական տվյալների և բժշկական գաղտնիքի մասին) թույլ չեն տալիս»,- հավելեցին ՊՆ-ից։