00:00:00

Վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերադարձնում ենք նախկին մակարդակի. «Երեւան Սիթի»

23:47, 02 հունիս 2018 Հասարակություն

Երեւան Սիթի սուպերմարկետների ցանցը հայտարարություն է տարածել՝ կապված մսամթերքի գները բարձրացնելու հետ: Հայտարարությունում ասվում է. «Հարգելի հայրենակիցներ, մեր ընկերությունները  ՀՀ ՊԵԿ նախկին ղեկավարության հետ ունեցած պայմանավորվածության համաձայն տեղական արտադրության գյուղմթեքի եւ մսամթերքի վաճառքն իրականացրել են գրանցած տարբեր ԱՁ-ներով` այդկերպ նպատակ ունենալով ապահովվել մանրածախ վաճառքի ցածր գները: Ստեղծված իրավիճակում, հասկանալով տվյալ ոլորտը կարգավորելու անհրաժեշտությունը, հայտարարում ենք, որ վերջին օրերին մեր կողմից բարձրացված գները վերդարձնում ենք նախկին մակարդակի, եւ դրանք անփոփոխ են: Պատրաստակամ ենք գործող օրենքների խստագույն պահպանմամբ շարունակել մեր հետագա գործունեությունը»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր