00:00:00

Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են «Opel Zafira»-ն և «Opel Corsa»-ը. կան վիրավnրներ

20:52, 21 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցե Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 52-րդ կմ հատվածում բախվել  են Արագածոտնի մարզի բնակիչ 43-ամյա Արամ Ն․-ի վարած «Opel Zafira» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 63-ամյա Սեյրան Պ․-ի վարած «Opel Corsa» մակնիշի և ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին։

Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով վարորդները և 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորի ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր