Հունիսի 21-ին «Բալաջարի» երկաթուղային կայարանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք՝ ընդհանուր 1 հազար տոննա ծավալով։
Այդ մասին տեղեկացրել են «Ադրբեջանի երկաթուղիներ» ՓԲԸ-ում (ADY)։
Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Ադրբեջանից Հայաստան էր ուղարկվել 887 տոննա դիզելային վառելիք։
Մայիսի 9-ին Ադրբեջանից Հայաստան էր առաքվել 8 վագոն՝ 479 տոննա դիզելային վառելիքով։