00:00:00

Մեծ Բրիտանիայում երկու ուղևորատար գնացք են բախվել, կան ծանր վիրավորներ

23:50, 19 հունիս 2026 Աշխարհ

Մեծ Բրիտանիայի Բեդֆորդի շրջանում հունիսի 19-ի երեկոյան բախվել են East Midlands Railway ընկերության երկու ուղևորատար գնացքներ։ Նախնական տվյալներով՝ առաջին շարժակազմը ստիպված է եղել կանգ առնել անվտանգության համակարգի խափանման պատճառով, ինչից հետո նրան հետևող գնացքը հետևից հարվածել է դրան։ Հարվածի հետևանքով վագոններից մեկը դուրս է եկել ռելսերից։

The Telegraph-ի տեղեկություններով՝ ուղևորների մի մասը ծանր վնասվածքներ է ստացել։ Ականատեսները հայտնում են, որ տուժածներից ոմանք ընկած են եղել վագոնների հատակին՝ արյան տեսանելի հետքերով։ Վիրավորների հստակ թիվը դեռևս չի հաղորդվում։ Դեպքի վայրում աշխատում են արտակարգ ծառայությունները։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր