Մենք սպասում ենք հրադադարի բոլոր ճակատներում: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Միացյալ Նահանգները հանձնառու է խաղաղությանը, և մենք կոչ ենք անում Մերձավոր Արևելքի բոլոր երկրներին մնալ հանձնառու խաղաղ կարգավորմանը։ Շուկաները ողջունում են այս զարգացումը. նավթի գները կտրուկ անկում են ապրել, մինչդեռ բաժնետոմսերը բարձրացել են։ Մենք սպասում ենք լիակատար հրադադարի բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, Հեզբոլլահում և Իսրայելում»,-նշել է նա:
Նա անդրադարձել է նաև տարածվող տեղեկություններին, թե Վաշինգտոնն իբրև պատրաստվում է Իրանին 300 միլիարդ դոլար վճարել։
«ԱՄՆ-ը Իրանին 300 միլիարդ դոլար չի վճարելու։ «Հիմարոկրատների» քարոզչությունը կրկին գործի է դրվել»,-հայտարարել է ԱՄՆ նախագահը: