00:00:00

Արեւմուտքը թույլ չի տալիս զիջումների գնալ․ «Հրապարակ»

08:43, 17 հունիս 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Իշխանական շրջանակներից տեղեկացանք, որ Արեւմուտքը շոկի մեջ է խորհրդարանական ընտրությունների արդյունքներից։ Բանն այն է, որ ակնկալել են, թե իրենց կողմից Արցախի վաճառքից հետո Հայաստանում հրահրած հակառուսական տրամադրությունները շոշափելի արդյունք կտան, եւ հունիսի 7-ին ռուսամետ համարվող ուժերը համատարած կմերժվեն, սակայն պարզվեց` հասարակությունն այնքան է մերժում Նիկոլ Փաշինյանին, որ պատրաստ է անգամ ռուսամետ կողմնորոշում ունեցող ընդդիմադիր ուժերին ձայն տալ: Կես միլիոնից ավելի ձայնն անակնկալի է բերել արեւմտյան կենտրոններին։Մեզ ասացին, որ Արեւմուտքը հնարավոր ճնշում է գործադրում, որ Փաշինյանը զիջումների չգնա Ռուսաստանի հետ փոխհարաբերություններում: Ծրագրում են, որ ՀՀ իշխանության հակառուսական քաղաքականությունն այնքան կգազազեցնի ՌԴ-ին, որ նա տնտեսական սանկցիաներն էլ ավելի կխստացնի, եւ Հայաստանում հակառուսական տրամադրություններն էլ այնքան կաճեն, որ առճակատումը կմեծանա, եւ այդ հիմքով էլ Փաշինյանը դուրս կգա ՀԱՊԿ-ից ու Հայաստանից դուրս կբերի 102-րդ ռազմաբազան։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր