00:00:00

Պուտինը և Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հարցը

19:21, 16 հունիս 2026 Աշխարհ

ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը չեն քննարկել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու հնարավորությունը, հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Նա նաև հայտնել է, որ Պուտինը վաղը Կազանում կհանդիպի Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանի հետ:

Կրեմլը հույս ունի, որ ԱՄՆ բանագնացներ Ուիտքոֆը և Քուշները ԱՄՆ-ի և Իրանի միջև հուշագրի ստորագրումից հետո կկարողանան գալ Մոսկվա՝ Ուկրաինայի շուրջ բանակցությունների համար, ասել է Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նշել է նաև, որ Ռուսաստանը որևէ մեկից որևէ առաջարկ չի ստացել Զելենսկու հետ ԱՄՆ-ում հանդիպում կազմակերպելու համար։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր