00:00:00

Իրանը շնորհակալություն է հայտնել Թուրքիային

22:12, 15 հունիս 2026 Աշխարհ

Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրները հայտնում են, որ հեռախոսազրույց են ունեցել Թուրքիայի և Իրանի արտգործնախարարները։ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը գոհունակություն է հայտնել ԱՄՆ-ի ու Իրանի միջև ձեռք բերված համաձայնության կապակցությամբ և հույս հայտնել, որ լրացուցիչ բանակցությունները նույնպես դրական արդյունք կտան, գրում է ermenihaber.am-ը:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին էլ շնորհակալություն է հայտնել Թուրքիային ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցային գործընթացում ունեցած ներդրման համար։ Ֆիդանն էլ հավելել է, որ Թուրքիան վճռականորեն կշարունակի ներդրում ունենալ տարածաշրջանում խաղաղության, անդորրության և կայունության ամրապնդման գործում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր