00:00:00

Լոռիում որոնում են 13–ամյա եւ 7–ամյա քույրիկների

19:58, 15 հունիս 2026 Պատահարներ

Քիչ առաջ փրկարարները, պարեկներն ու ոստիկանները հայտնաբերել են Լոռու մարզում կորած երեխայի մորը, ով հայտնել է, որ 13-ամյա երեխան եղել է իր 7-ամյա քրոջ հետ, և հիմա երկուսն էլ չկան, հաղորդում է Shamshyan.com–ը։

 

Այս պահին, ցավոք, կարծես թե հաստատվում է այն տեղեկությունը, ու 2 հոգի են ընկել գետը։

 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ այսօր՝ հունիսի 15-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչություն ահազանգ է ստացվել քաղաքացիների կողմից, որ Վանաձոր քաղաքի Առափնյա փողոցի 3-րդ հատվածում երեխան ընկել է Փամբակ գետը։

 

Մեծ թվով քաղաքացիներ փրկարարներ պարեկներ ու համայնքային ոստիկաններ որոնողական աշխատանքներ են իրականացնում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր