00:00:00

Կոտայքում աղբատարը բախվել է կայանված «Lincoln»-ին, վերջինը հայտնվել է ծառերի մեջ․ կան վիրավորներ

16:39, 15 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 15-ին, խոշոր ավտովթար է տեղի ուենցել Կոտայքի մարզում։ Ժամը 12:50-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 42 կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս «Reno» մակնիշի աղբատար բեռնատարը բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Lincoln» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են Հրազդան բժշկական կենտրոն։

Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով «Lincoln»-ը հայտնվել է ծառերի մեջ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր