Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, հայտնում են ԻԻՀ նախագահի մամուլի ծառայությունից:
«Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը եկել է այն եզրակացության, որ բանակցությունների ընթացքը պետք է շարունակվի»,-ասել է Փեզեշքիանը:
Նա նաև հավելելե է, որ վերջին իրադարձություններին Թեհրանին հաջողվել է պահպանել և զարգացնել բարեկամական հարաբերությունները հարևան երկրների հետ։
«Բարեբախտաբար, վերջին շաբաթներին երկրի դիվանագիտական ջանքերի զգալի մասը դրական արդյունքներ է տվել, և Պարսից ծոցի երկրների հետ բազմաթիվ հարցեր ու թյուրըմբռնումներ լուծման ճանապարհին են»,-ասել է Իրանի նախագահը: