00:00:00

Կատարի ներկայացուցիչներն այսօր առավոտյան ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար. Reuters

13:06, 14 հունիս 2026 Աշխարհ

Կատարի ներկայացուցիչներն այսօր առավոտյան ժամանել են Թեհրան՝ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար, հաղորդում է Reuters-ը։

Նախնական տվյալներով՝ հուշագրի ստորագրումն այսօր կանցկացվի վիրտուալ ձևաչափով։ Այն ենթադրելու է ևս 60 օրով զինադադարի երկարաձգում, Հորմուզի նեղուցի բացում և Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մեկնարկ:

Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները դժգոհ են նախատեսվող գործարքի պայմաններից: Այնտեղ սպառնալիքներ են տեսնում տարբեր ուղղություններով` ներառյալ բարձր ճշգրտության հրթիռները, Լիբանանում և Եմենում Իրանի դաշնակից շարժումներին աջակցությունը, ինչպես նաև Իսրայելի մարտունակությունը խաթարելու Թեհրանի իբր գոյություն ունեցող երկարաժամկետ ծրագրերը։

Հայտնի է նաև, որ Իրանը հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե Վաշինգտոնի և Թեհրանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի այսօր։ CNN-ի փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) մերժել է այդ պնդումները և քննադատել Թրամփի «անսովոր համառությունը»՝ փաստաթուղթը հենց այս օրը ստորագրելու հարցում։

Նշվում է, որ այս հայտարարությունը հնչել է այն պայմաններում, երբ իրանցի բանակցողները բացահայտ հայտարարել են, որ հուշագրի տեքստը դեռ վերջնական համաձայնեցված չէ, և կիրակի օրը դրա ստորագրումը բացառվում է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր