00:00:00

Իրանի ԱԳՆ խոսնակը մանրամասներ է հայտնել ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի ստորագրման ժամկետի վերաբերյալ

18:56, 13 հունիս 2026 Աշխարհ

Միացյալ Նահանգների և Իրանի միջև հակամարտության կարգավորման վերաբերյալ հուշագրի ստորագրումը տեղի չի ունենա հունիսի 14-ին, սակայն հնարավոր է, որ դա տեղի ունենա առաջիկա օրերին։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղայիի խոսքերը։

«Մենք պետք է սպասենք հուշագրի ստորագրման ճշգրիտ ժամանակի վերաբերյալ տեղեկատվությանը։ Չնայած դա վաղը տեղի չի ունենա, սակայն չի բացառվում, որ տեղի կունենա առաջիկա օրերին»,-ասել է Բաղային։

Նշենք, որ ավելի վաղ Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը հայտարարել էր, որ Միացյալ Նահանգների ու Իրանի միջև խաղաղության գործարքի ստորագրումը կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում։

«Մենք ավելի մոտ ենք խաղաղության գործարքին, քան երբևէ։ Հավանաբար, ավարտը սպասվում է հաջորդ 24 ժամվա ընթացքում, և Պակիստանը պատրաստվում է անմիջապես դրանից հետո խաղաղության գործարքի էլեկտրոնային ստորագրմանը, որին հաջորդ շաբաթ կհաջորդեն տեխնիկական մակարդակի բանակցությունները»,-գրել էր Շարիֆը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր