«Փաստ» թերթը գրում է. «Ըստ օրենսդրության, այսօր ՀՀ ԿԸՀ-ն ամփոփելու է ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները և ընդունելու է հետևյալ որոշումներից մեկը՝ կամ՝ Ազգային ժողով ընտրվելու և մանդատների բաշխման մասին, կամ՝ Ազգային ժողովի պատգամավորների մանդատների նախնական բաշխման մասին, կամ՝ առանձին ընտրական տեղամասերում վերաքվեարկություն նշանակելու մասին, կամ՝ Ազգային ժողովի ընտրություններն անվավեր ճանաչելու և ընտրությունների վերաքվեարկություն նշանակելու մասին:
Մինչ այդ հայտարարվեց, որ «Ուժեղ Հայաստան» դաշինքը 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել ԿԸՀ, որում արձանագրել են լայնածավալ խախտումներ ինչպես մինչ քվեարկությունը, այնպես էլ հենց քվեարկության օրը: Ընդհանրապես, ոչ սատելիտ գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ հայտարարել են, որ այս ընտրություններն ինքնին ոչ լեգիտիմ են և անցել են բազմաթիվ խախտումներով: Դրանց «գագաթնակետը» դարձան ԲՀԿ-ի հետ կապված մանիպուլյացիաները. նախ՝ այս կուսակցության ձայները իջեցվեցին 4 տոկոսից, որպեսզի չանցնի խորհրդարան, իսկ երբ վերահաշվարկի պահանջից հետո պարզվեց, որ ԲՀԿ-ի ձայները 4 տոկոսից ավելին են, ԿԸՀ-ն հանկարծ որոշեց անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Իսկ այդ տեղամասերում ԲՀԿ-ն բավական շատ ձայներ էր ստացել: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ թե տեխնիկական «շտկման», այլ քաղաքական որոշման հետ, որի հիմքում բացառապես ՔՊ-ի քաղաքական շահն է՝ ստանալու մանդատների 3/5-ը, որի միջոցով կկարողանան փոփոխել սահմանադրական օրենքներն ու առանցքային նշանակումներ անել իրավապահ համակարգում:
Ընդհանրապես, ոչ սատելիտ գրեթե բոլոր քաղաքական ուժերն էլ հայտարարել են, որ այս ընտրություններն ինքնին ոչ լեգիտիմ են և անցել են բազմաթիվ խախտումներով: Դրանց «գագաթնակետը» դարձան ԲՀԿ-ի հետ կապված մանիպուլյացիաները. նախ՝ այս կուսակցության ձայները իջեցվեցին 4 տոկոսից, որպեսզի չանցնի խորհրդարան, իսկ երբ վերահաշվարկի պահանջից հետո պարզվեց, որ ԲՀԿ-ի ձայները 4 տոկոսից ավելին են, ԿԸՀ-ն հանկարծ որոշեց անվավեր ճանաչել երկու ընտրական տեղամասում քվեարկության արդյունքները։ Իսկ այդ տեղամասերում ԲՀԿ-ն բավական շատ ձայներ էր ստացել: Այսինքն, այստեղ գործ ունենք ոչ թե տեխնիկական «շտկման», այլ քաղաքական որոշման հետ, որի հիմքում բացառապես ՔՊ-ի քաղաքական շահն է՝ ստանալու մանդատների 3/5-ը, որի միջոցով կկարողանան փոփոխել սահմանադրական օրենքներն ու առանցքային նշանակումներ անել իրավապահ համակարգում: