ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը խորապես մտահոգված է Մերձավոր Արևելքում լարվածության սրմամբ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
Նա, մասնավորապես, նշել է. «Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգություն է հայտնում Մերձավոր Արևելքում հակամարտության շարունակական սրման կապակցությամբ և կոչ է անում կողմերին պահպանել հրադադարը՝ իրավիճակի հետագա վատթարացումից խուսափելու համար»: