00:00:00

Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսն ազատվել է պաշտոնից

22:16, 09 հունիս 2026 Աշխարհ

Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոս, 53-ամյա Ադնան Ալթայ Ալթընյորսն ազատվել է զբաղեցրած պաշտոնից. նա կանչվել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ նշելով, որ դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ համացանցում լայն տարածում են ստացել նրա՝ խաղատանը արված լուսանկարներն ու տեսանյութերը։

Ալթընյորսը Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվել էր 2024 թվականի հոկտեմբերի 1-ին։

 

Թուրքական ընդդիմադիր լրատվամիջոցները գրում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարման տարիներին արտաքին քաղաքական համակարգում ավելացել է ոլորտային փորձ չունեցող դիվանագետների և պաշտոնյաների թիվը, ինչն այժմ վերաբերում է նաև գլխավոր հյուպատոսների նշանակմանը։

Լրատվամիջոցները նաև նշում են, որ քննարկումների առարկա է դարձել Ալթընյորսի կնոջ գործունեությունը, որը գեղեցկության սրահներ ունի Բաթումիում և Անկարայում։ Հրապարակումների համաձայն՝ այդ բիզնեսի գործունեության հետ կապված որոշ պարագաներ տեղափոխվել են գլխավոր հյուպատոսության ծառայողական մեքենաներով։

Ալթընյորսի փոխարեն Բաթումիում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնում նշանակվել է Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան առաքելության ղեկավարի տեղակալ Բանու Թերզիօղլուն։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր