00:00:00

Ողբերգական դեպք՝ Ծաղկաձորում. ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել է վարորդի դին

17:50, 09 հունիս 2026 Պատահարներ

Այսօր  ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 15:00-ի սահմաններում   Ծաղկաձոր քաղաքում, դեպի ճոպանուղի տանող հատվածում ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենային։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  
ՎԱԶ 2107 մակնիշի ավտոմեքենայի մեջ ոստիկաններն ու պարեկները հայտնաբերել են վարորդի դին։

Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր