00:00:00

Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ»

10:08, 09 հունիս 2026 Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է, որ ընտրողների թիվը 2005–2018 թթ. սահուն աճել է՝ 2005-ին՝ 2,317,162, 2008-ին՝ 2,390,000, 2012-ին՝ 2,501,597, 2017-ին՝ 2,585,134, 2018-ին՝ 2,591,276, իսկ 2021-ին ցուցակներում եղել է 2018-ից մի քանի հազարով ավելի մարդ։

Պարբերականը նշում է, որ 2026-ին պաշտոնապես հայտարարվել է 2,503,981 ընտրող՝ մոտ 90 հազարով պակաս, քան հինգ տարի առաջ։ «Փաստ»-ի գնահատմամբ՝ ՀՀ քաղաքացիություն ստացած արցախցիներին ներառյալ, վերջին հնգամյակում ընտրողների քանակը նվազել է մոտ 100 հազարով, ինչը հակասում է Փաշինյանի և ՔՊ-ի «արտագաղթ չկա» հայտարարություններին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր