00:00:00

Մարտունիում բախվել են շտապօգնության մեքենան, սահմանապահ զորքերի «Կամազ»-ը և «Opel»-ը․ կան վիրավորներ

19:20, 08 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 63-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 38-ամյա Դերենիկ Հ․-ի վարած «Tata» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան, 78-ամյա Աշոտիկ Մ․-ի վարած «Opel» մակնիշի ավտոմեքենան և Շիրակի մարզի բնակիչ 27-ամյա Գարիկ Մ․-ի վարած «Կամազ» մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով  «Opel»-ը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վիրավորների ինքնությունը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր