00:00:00

Ոչ սթափ քաղաքացին ընտրատեղամասում խուլիգանական վարք է դրսևորել, ոստիկանները միջամտել են

20:23, 07 հունիս 2026 Պատահարներ

Լոռու մարզի Մեծավան համայնքի ընտրատեղամասերից մեկում 35-ամյա մի քաղաքացի, որը գտնվել է ակնհայտ ոչ սթափ վիճակում, դրսևորել է անհամարժեք վարք։

Հանձնաժողովի նախագահի կողմից ոստիկաններին դիմելուց հետո անձն ընտրատեղամասից դուրս է հրավիրվել։ Ավելի ուշ՝ ժամը 16։45-ի սահմաններում, նույն անձը վերադարձել և փորձել է ներս մտնել։ Ոստիկանները նրան թույլ չեն տվել կրկին մտնել ընտրատեղամաս, սակայն 35-ամյա տղամարդը հայհոյանքներ է հնչեցրել քաղաքացիների և ոստիկանների հասցեին, միջամտել է ոստիկանների օրինական ծառայողական գործունեությանը։

Ոստիկանները կանխել են խուլիգանական դրսևորումները։
Խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հատկանիշներով կազմված փաստաթղթերն ուղարկվել են Քննչական կոմիտե։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր