00:00:00

Խոշոր վթար Երևանում. Ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել

22:28, 06 հունիս 2026 Պատահարներ

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Shamshyan.com-ը գրում է, որ ժամը 15:40-ի սահմաններում «Porsche Macan» մակնիշի ավտոմեքենան Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խճուղի՝ Դավթաշեն ընթանալիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, անցել բազալտե եզրաքարի վրայով, բախվել ցուցանակին ու երկաթե էլեկտրասյանը և հայտնվել կանաչ գոտում։

Վթարի հետևանքով մեկ հոգի տուժել է, նրան տեղափոխել են հիվանդանոց։ Բախման հետևանքով ճանապարհաեզրին տեղադրված ցուցանակը կոտրվել է, իսկ երկաթե էլեկտրասյունը՝ տապալվել։

Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր