00:00:00

Ստեփանավանում կարկուտի հետեւանքով տղամարդը վնասվածքներ է ստացել․ սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ

21:29, 06 հունիս 2026 Պատահարներ

ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային վարչության փոխանցած տվյալների համաձայն՝ տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով գլխի և ձեռքերի շրջանում վնասվածքներ է ստացել գառնարած Արման Գալստյանը: Վերջինս, սակայն, հրաժարվել է շտապօգնության ծառայությունից և բժշկական միջամտությունից:

​Նախնական տվյալներով կարկուտի պատճառով սատկել է 6 ոչխար և 60 գառ, կորած է համարվում 4 ձիու քուռակ:

Տվյալների ճշգրտման աշխատանքները շարունակվում են։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր