00:00:00

Որձ առյուծները բարձրացրել են Ծառուկյանի վարկանիշը․ «Հրապարակ»

08:08, 05 հունիս 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Փաշինյանի հասցեին ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կոշտ հայտարարությունից հետո նրա աջակիցների, ընտրողների թիվը, կարելի է ասել, բավականին ավելացել է։ ԲՀԿ նախընտրական շտաբի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ այդ լեզվակռվից առաջ իրենք փորձել են «հաշվառել» իրենց ունեցած-չունեցած ձայները համայնքներում, բայց հայտարարությունից հետո իրենց համայնքային շտաբների պատասխանատուները կապվել են կենտրոնական շտաբի հետ եւ ասել, որ նախապես փոխանցած հնարավոր ձայների թվերը 50 տոկոսով ավելացել են:

Բոլորը միաբերան նշել են, որ պատճառը Ծառուկյանի՝ Փաշինյանի հասցեին արված հայտարարությունն է. «Իրա պատիժը իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի, եթե չապացուցեց, որ շպիոն եմ»: Նա այս խոսքն ասել էր մայիսի 24-ին` պատասխանելով Նիկոլ Փաշինյանի մեղադրանքներին, թե նա էլ, Անդրանիկ Թեւանյանի նման, լրտես ու պետական դավաճան է։

Այս հայտարարությունից հետո նրանք, ովքեր կասկածում էին, որ հետընտրական փուլում Ծառուկյանը կարող է աջակցել Փաշինյանին` իշխանություն կազմելու հարցում, համոզվել են, որ Ծառուկյանը «զադնի չի դնելու», եւ առճակատման գնացած Փաշինյանը եւս դրանում համոզվել է, ու նյարդերը տեղի են տվել։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր