00:00:00

Նիկոլ Փաշինյանը նեղվել է. հանձնարարել է «կաշվից դուրս գալ». «Փաստ»

09:01, 04 հունիս 2026 Մամուլ

«Փաստ» օրաթերթի տեղեկությամբ, հունիսի 1-ի հեռախոսազրույցից հետո Նիկոլ Փաշինյանը եղել է չափազանց դժգոհ, թեև պաշտոնական հաղորդագրությունը շեշտել է զրույցի քաղաքավարությունն ու «ջերմությունը»։ Թերթը նշում է, որ Վլադիմիր Պուտինը ծննդյան շնորհավորանքից հետո ԵԱՏՄ–ԵՄ թեմայի շուրջ կրկնել է Աստանայում հնչեցրած դիվանագիտական, բայց կոշտ ձևակերպումները։

Նույն աղբյուրների համաձայն, Փաշինյանը հրահանգել է էկոնոմիկայի նախարարին «կաշվից դուրս գալ», քանի որ ռուսական սահմանափակումները չեն վերացվելու։ «Փաստ»-ը գրում է, որ նախարարն ու Փաշինյանը փորձում են ցուցադրել լուծումներ ու խոստումներ, ինչը թերթը գնահատում է որպես նախընտրական «բլեֆ»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր