«Հրապարակ» օրաթերթը գրում է, որ ՔՊ-ն ձայներ «քերելու» համար դիմում է ամենաանհավանական միջոցների։ Թերթի տեղեկություններով, հատկապես մարզերում, մարզպետարանների ենթակայությամբ հիմնարկներում և իշխանականներին պատկանող օբյեկտներում սկսել են «քֆուր ֆռռացնել»՝ ոչ իշխանական աշխատակիցներին պարտադրելով տղամարդավարի խոսք տալ կամ «քֆուր ուտել», թե ՔՊ-ին են ընտրելու։
Նշվում է, որ մարդիկ, աշխատանքը չկորցնելու համար, ստիպված ենթարկվում են ՔՊ-ականների պահանջներին։ Մեր զրուցակիցներից մեկը խոստովանել է, որ զզվում է դրանցից, բայց ընտրելու է ՔՊ-ին, քանի որ «քֆուր է կերել»։
Մանրամասները՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։