00:00:00

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «BMW»-ն ու «Volkswagen»-ը․ կան վիրավորներ

23:10, 02 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում բախվել են Երևանի բնակիչներ 48-ամյա թիվ Տիգրան Ա․-ի վարած «BMW»- մակնիշի և 33-ամյա Էդգար Պ․-ի վարած «Volkswagen» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգու, որոնց առաջինը օգնության են հասել քաղաքացիները և ըստ քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը տեղափոխվել են Երևանի տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։

Բժիշկները վիրավորներինն մինչև հիվանդանոցներ տեղափոխելը տեղում առաջին բուժօգնություն  են ցուցաբերել։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր