00:00:00

Ցուցակ առ ցուցակ կազմակերպում են բոլոր հավաքները. «պատահական» քաղաքացիներ իշխանությանը պետք չեն

09:21, 02 հունիս 2026 Մամուլ

«Փաստ» օրաթերթի հաղորդմամբ, որքան էլ քպականները փորձեն մարդաշատ ներկայացնել Նիկոլ Փաշինյանի նախընտրական հավաքները, դրանք լցվում են «բերովի» մարդկանցով, իսկ ինքնակամ եկածները սակավ են։ Թերթի թղթակիցը նշում է, որ շաբաթ օրը Քանաքեռի հավաքին հազիվ մոտ 100 մարդ է եղել, հիմնականում՝ Փաշինյանի հետ եկածներն ու պետական կառույցներից բերվածները։


Թերթը գրում է, որ կիրառվում է վարչական ռեսուրս, բոլոր գերատեսչություններին տրված է մարդաքանակ ապահովելու հանձնարարական։ Ամեն ինչ կազմակերպվում է ցուցակներով՝ «ներկա-բացակա»-ով, խմբերի տեղը նախապես որոշված։ Նշվում է, որ «պատահականների» մասնակցությունը փորձում են բացառել. երեկ զոհվածի մորը, սև սիրտը ձեռքին, չեն թույլատրել մոտենալ Փաշինյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր