00:00:00

Խոշոր ավտովթար՝ Արտաշատում. վիրավոր կա

23:13, 01 հունիս 2026 Պատահարներ

Այսօր՝ հունիսի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում Արտաշատ քաղաքում «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան մխրճվել է «Iveco» մակնիշի կցորդիչով բեռնատարի հետնամասի մեջ։

Վթարի հետևանքով 1 հոգի, ում առաջինը օգնության են հասել քաղաքացիները և, ըստ քաղաքացիների հայտնածի, օպերատիվորեն ժամանած «Արտաշատ» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արտաշատ» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորի ինքնությունը։

Ավելին՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր