Մայիսի 31-ին,վաղ առավոտյան Երևան քաղաքի Շիրակի փողոցում տեղի էր ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկմամբ։«Honda» մակնիշի ավտոմեքենան բախվել էր էլեկտրական սյանը և բռնկվել։
Վթարի հետևանքով հիվանդանոց էին տեղափոխվել 15-ամյա պատանիներ Ա. Ս․-ն և Ռ. Հ․-ն։
Նրանց վիճակը գնահատվել էր ծանր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկներին հաջողվել է փրկել պատանիների կյանքը։ Նրանք շարունակելու են գտնվել բժիշկների հսկողության ներքո։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ա. Ս․-ն 2025թ․ հունվարի 13-ին Արարատի մարզում ողբերգական վթարի հետևանքով մահացած ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի տղան է։