Կրեմլը սրում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ փորձելով Արևմուտքը ներքաշել բանակցային ծուղակի մեջ: Այս մասին ասել է Էստոնիայի ԱԳՆ գլխավոր քարտուղար Յոնաթան Վսեվիովը:
«2022 թվականից ի վեր Ռուսաստանի ռազմավարությունը հիմնված էր այն հաշվարկի վրա, որ ժամանակն աշխատում է իր օգտին, և Արևմուտքն ինքն է առաջարկելու Մոսկվային նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Այժմ, երբ այդ պատրանքը ցրվում է, Կրեմլը սրում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ՝ փորձելով Արևմուտքը ներքաշել բանակցային ծուղակի մեջ, թուլացնել Ուկրաինային աջակցությունը և շեղել մեզ մեր ուղուց։ Մենք տեսնում ենք այս ռազմավարությունը այնպիսին, ինչպիսին այն կա»: