Երեկ՝ մայիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 23։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Գրիգոր Լուսավորիչ փողոցում բախվել են «BMW» մակնիշի և «ԳԱԶ 31029» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վանաձոր» բժշկական կենտրոն։
Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ, պազվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։