00:00:00

Էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստի․ Պուտին

21:30, 29 մայիս 2026 Աշխարհ

 

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Հայաստանի դուրս գալը ազատ առևտրի համաձայնագրերից կհանգեցնի մաքսատուրքերի վերականգնմանը։

Մամուլի ասուլիսի ժամանակ նա, մասնավորապես, նշել է. «Մենք պետք է տեսնենք, թե ուր կգնա նրանց ապրանքը, օրինակ՝ գինին։ Իսպանիա՞։ Ֆրանսիա՞։ Իտալիա՞։ Պորտուգալիա՞։ Ու՞ր։ Մենք պետք է մտածենք դրա մասին։ Եթե Հայաստանը դուրս գա ԵԱՏՄ-ից, այն կբախվի տրանսպորտային փոխադրողների նկատմամբ ավելի խիստ պահանջների և երկաթուղային փոխադրումների սակագների աճի հետ: Բացի այդ, Ռուսաստանում գտնվող նրա քաղաքացիները կենթարկվեն սովորական միգրացիոն պահանջներին, նրանք պարտավոր կլինեն ստանալ արտոնագրեր»։

Պուտինի խոսքով՝ էներգակիրների գների աճը Հայաստանի համար կհանգեցնի նրա ՀՆԱ-ի առնվազն 14 տոկոսի կորստի։

Նա նաև հավելել է, որ Ռուսաստանը կցանկանար, որ Հայաստանում հնարավորինս շուտ անցկացվի հանրաքվե ԵՄ-ին միանալու կամ Եվրասիական տնտեսական միությունում մնալու վերաբերյալ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր