Չեմ կարծում, թե հենց Թրամփի գրառումը լուրջ աջակցություն կլինի իշխանության վերընտրման համար։ Բոլորին է հայտնի ամերիկյան դիրքորոշումը այս իշխանությունների նկատմամբ, և դրա մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը՝ նույնիսկ ամենաբարձր մակարդակում որևէ բան չի փոխում։ Այլ հարց է, որ դա կարող է որոշակի առումով հակառակ ազդեցություն ունենալ՝ ոչ թե Թեհրանի, Մոսկվայի և Պեկինի վերաբերմունքի տեսանկյունից, այլ նաև Թրամփի նկատմամբ բացասաբար տրամադրված շրջանակների մոտ։ Այս մասին գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը։
«Իհարկե, սոցիոլոգիական հարցումները առավել հստակ պատկեր կձևավորեն, սակայն չեմ կարծում, թե դա արդեն իսկ եղած արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող գործոն կդառնա։
Այսինքն՝ Թրամփի պարագայում սիրելուց մինչև ատելություն և նորից սիրել կարող է ընդամենը մեկ օր տևել։ Սա իմ սիրած օրինակներից է: Սկզբում ընթրել է Թրյուդոի հետ, հետո անվանել նահանգապետ»,-գրել է նա։