«Հրապարակ» օրաթերթը գրում է. Մայիսի 29-ին եւ 30-ին Հովիկ Հայրապետյանի անվան ձիասպորտի կենտրոնում տեղի կունենա «Արմենիա Վայն» գավաթի խաղարկությունը։
Սա այն ձիարշավարանն է, որտեղ գրեթե ամենօրյա ռեժիմով այցելում են Նիկոլ Փաշինյանի դուստրերը, հատկապես ավագ դուստրը` Մարիամ Փաշինյանը։
Տեղեկացանք, որ ձիարշավին մասնակցելու է նաեւ Մարիամը։
Ի դեպ, ապրիլին եւս ձիարշավարանում մրցույթ էր տեղի ունեցել, որին Մարիամը չէր կարողացել մասնակցել, քանի որ նրա ձին վնասվածք էր ստացած եղել։