00:00:00

Ողբերգական վթար Արարատի մարզում. 1.5-ամյա երեխա է մահացել

21:17, 24 մայիս 2026 Պատահարներ

 

 

Այսօր՝ մայիսի 24-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ժամը 19։00-ի սահմաններում Վեդի խոշորացված համայնքի Ուրցաձոր-Շաղափ ավտոճանապարհին բախվել են «GAZ 3110» և «VAZ 2121» մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրողը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վեդու բժշկական կենտրոն։

Մինչ պարեկները սահմանազատել էին տարածքը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վեդու բաժին, որ վիրավորներից 1,5 տարեկան տղա երեխան, գիտակցության չգալով, մահացել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր