00:00:00

«Հայուհի» կանանց կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում․ «Հրապարակ»

09:49, 22 մայիս 2026 Մամուլ

«Հրապարակ»․ թերթը գրում է ․ 2025 թվականին Վարդենիսում, Սամվել Կարապետյանի աջակցությամբ, բացվել է «Հայուհի» կանանց կենտրոն, որտեղ շուրջ մեկ տարի է՝ կանանց համար անվճար դասընթացներ են կազմակերպվում՝ հրուշակագործության, դերձակության, վարսահարդարության եւ այլն:

 

Այդ դասընթացներին հատկապես մասնակցում են արցախցի կանայք, ովքեր ունեն աշխատանք գտնելու խնդիր: Բայց նախընտրական փուլում կենտրոնը հայտնվել է ԱԱԾ-ի տեսադաշտում:

Պարզվում է` կենտրոնի տնօրենը սատարում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը: Անվճար դասընթացներին մասնակցող կանանց վերջերս հրավիրել են Ազգային անվտանգության ծառայություն, ասել են՝ Սամվել Կարապետյանի՝ ձեզ համար կազմակերպած այդ դասընթացներն ընտրակաշառք են: Կանայք պատասխանել են, որ դասընթացները եղել են ամիսներ առաջ, գործել են 2025 թվականին եւ ընտրությունների հետ որեւէ կապ չունեն:

Մեր աղբյուրն ասաց, որ ԱԱԾ-ն փորձում է սա էլ ներկայացնել որպես ընտրակաշառք, գործ հարուցել, վախեցնել մարդկանց: Իսկ Աննա Հակոբյանի «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունը «չի նկատում» ո՛չ ԱԱԾ-ն, ո՛չ Հակակոռուպցիոն կոմիտեն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր