00:00:00

Մակրոնի այցի օրերին «Վեոլիա Ջուր»-ի անարդյունավետ աշխատանքի հարցը չի քննարկվել. «Ժողովուրդ»

10:00, 21 մայիս 2026 Մամուլ

«Ժողովուրդ»-ի հարցմանը ՏԿԵՆ-ը չի հայտնել, թե Մակրոնի մայիսի 3-5-ի այցի օրերին բարձրացվել են արդյոք «Վեոլիա Ջուր»-ի արդյունավետության, ջրակորուստների ու պարտավորությունների թեմաները։ Միևնույն ժամանակ նշվել է, որ կառավարությունն ու ընկերությունը 2024-ից մինչև 2031-ը իրականացնում են ենթակառուցվածքների արդիականացում՝ նպատակաուղղված ջրամատակարարման որակի բարելավմանը և կորուստների նվազեցմանը։


Նախարարությունը հղում է արել կառավարության մամուլի հաղորդագրություններին՝ հավելելով, որ հավելյալ տվյալների չի տիրապետում։ Այդ հրապարակումներում առանձին տեղեկություն «Վեոլիա Ջուր»-ի աշխատանքի գնահատման մասին չկա, մինչդեռ Մակրոնը ջրային ոլորտը ներկայացրել է որպես համագործակցության մաս՝ հիշատակելով «Վեոլիա»-ն, ջրամբարները, Վեդիի ջրամբարը և Զարգացման ֆրանսիական գործակալության աջակցությամբ ծրագրերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր