Այսօր ժամը 17:00-ի սահմաններում ՆԳՆ-ում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գործող «Ռոսիա մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիում դի կա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր մեկնած իրավապահները պարզել են, որ տեղեկությունը հավաստի է։
Դեպքի փաստով քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։