00:00:00

Թևոսյան փողոցում բախվել են զինծառայողի «Nissan X-Trail»-ը և «Mitsubishi Grandis»-ը․ կա վիրավոր

12:54, 15 մայիս 2026 Պատահարներ

Երեկ՝ մայիսի 14-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։40-ի սահմաններում Թևոսյան փողոցում, թիվ 14 հասցեի դիմաց, բախվել են Երևանի բնակիչ 55-ամյա Արթուր Ա․-ի վարած «Nissan X-Trail» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 61-ամյա Ռուբեն Ա․-ի վարած «Mitsubishi Grandis» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Ռուբեն Ա․-ն տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Գ․ Շամշյանի տեղեկություններով վարորդներից Արթուր Ա․-ն ծառայում է ՀՀ ՊՆ զորամասերից մեկում, որպես պայմանագրային զինծառայող։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր