00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը

21:45, 14 մայիս 2026 Պատահարներ

Այսօր՝ մայիսի 14-ին, հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։


Shamshyan-ի հաղորդմամբ՝ տեղեկություններ են ստացվել, որ «Նուբարաշեն» բանտի խցերից մեկում կախված դի կա։


Նշված բանտի 1-ին հարկի 2-րդ խցում կախված վիճակում հայտնաբերվել է դատապարտյալ, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 51-ամյա Մհեր Ղ․-ի դին։


Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինը ինքնասպանություն գործելու նպատակով կախվել է։

Մհեր Ղ․-ն մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 4-րդ մասի (սեքսուալ բնույթի բռնի գործողությունը՝ ընտանեկան դրությամբ կամ հաշմանդամությամբ պայմանավորված խոցելի վիճակում գտնվող անձի նկատմամբ) հատկանիշներով։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր